25/04/2020 14:20
Բելառուսում COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 9 590-ի
Բելառուսում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 9 590-ի, անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է 817 նոր դեպք: Այս մասին հաղորդել է ТАСС-ը՝ հղում անելով հանրապետության առողջապահության նախարարությանը:
Նշվում է, որ երկրում վիրուսից մահացել է 67 հիվանդ, նրանք ունեցել են քրոնիկ հիվանդություններ:
Վարակից բուժվել է 1.573 մարդ:
Ընդհանուր առմամբ, երկրում իրականացվել է կորոնավիրուսի համար 139,295 թեստ: