25/04/2020 13:00
Վրաստանում COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 456-ի
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 25 նոր դեպք: Այդ մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով հանրապետության առողջապահության նախարարությանը:
Ընդհանուր առմամբ, երկրում հիվանդացել է 456 մարդ:
Գործակալության տվյալով՝ ներկայումս 4 հազար 949 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմում, 555 հիվանդ՝ բժշկական հսկողության տակ:
Օրվա ընթացքում ևս 18 մարդ է ամբողջությամբ ապաքինվել, 132 հիվանդ ամբողջությամբ բուժվել է:
Հինգ մարդ է մահացել: