25/04/2020 11:02
Հայաստանում կորոնավիրուսի 81 նոր դեպք է հաստատվել. վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1677-ի, մահվան դեպքերինը՝ 28-ի
Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 81 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1677-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվել է 803 քաղաքացի, փաստացի բուժվում է 846-ը:
Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 28 մարդ։
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտը 71 տարեկան էր և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: