25/04/2020 13:10
Քանյե Ուեսթը երեխաների հետ մեկնել է այլ նահանգ, որպեսզի Քիմ Քարդաշյանը հանգստանա
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը չորս երեխաների հետ մեկնել է այլ նահանգ, որպեսզի նրա կինը և փոքրիկների մայրը՝ ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, մի փոքր հանգստանա, հայտնում է People-ը:
Ինչպես աղբյուրը պատմել է պարբերականին, երաժիշտը, իր դուստրերի՝ Նորթի (6 տարեկան) ու Չիկագոյի (2 տարեկան) և որդիների՝ Սեյնթի (4 տարեկան) և Փսալմի (11 ամսական) հետ միասին, մեկնել է Վայոմինգի ագարակ, որը վերջերս է ձեռք բերել զույգը: Քիմը մնացել է Կալիֆոռնիայում:
«Բոլոր երեխաների հետ տանը լինելը շատ դժվար է», - ընդգծել է ինսայդերը: - Քանյեն երբեմն մեկնում է իր գրասենյակ, որպեսզի շունչ քաշի, իսկ անցյալ շաբաթ դա թույլ է տվել Քիմին: Նրանք հերթով են խնամում երեխաներին»:
Ըստ People -ի՝ ապագայում հեռուստաաստղը չէր ցանկանա տեղափոխվել «կովբոյական» նահանգ և այնտեղ մշտապես բնակվել: