25/04/2020 11:32
Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 8125-ի
Ուկրաինայում COVID-19 կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը հասել է 8125-ի: Այս մասին ասվում է Ուկրաինայի առողջապահության նախարարության Facebook-ի էջում:
Նշվում է, որ մեկ օրում հայտնաբերվել է վարակի 478 նոր դեպք:
«Ապրիլի 25-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Ուկրաինայում COVID-19-ի 8125 լաբորատոր հաստատված դեպք կա, որից 201-ը՝ մահացու, ապաքինվել է 782 հիվանդ», - ասվում է հաղորդագրության մեջ: