25/04/2020 14:51
Իրանի նախագահը հայտարարել է, որ Թեհրանն ԱՄՆ-ի հետ հակամարտություն չի փնտրում
Իրանի նախագահ Հասան Ռոհանին մեկնաբանել է Մերձավոր Արևելքում Թեհրանի և Վաշինգտոնի միջև լարվածությունը՝ նշելով, որ Իրանը չի ձգտում հակամարտության:
«Իրանն ուշադիր հետևում է Միացյալ Նահանգների գործողություններին, բայց երբեք չի դառնա տարածաշրջանում որևէ փոխհրաձգության և լարվածության նախաձեռնողը», - ասել է Ռոհանին Կատարի էմիրի Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ հեռախոսազրույցի ընթացքում:
Կատարի էմիրի հետ զրույցում իր կողմից տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանությունըզետեղվել է Իրանի նախագահի պաշտոնական կայքում: