25/04/2020 12:51
Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը մոտեցել է 196 հազարի
Աշխարհում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսային վարակի հաստատված 2 միլիոն 790 հազար 986 դեպք, զոհերի թիվը հասել է 195 հազար 920-ի, վկայում են Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները:
Աշխարհում հիվանդությունների և մահացությունների քանակով առաջատարն ԱՄՆ-ն է, որտեղ մահացել է 51 017 մարդ, հայտնաբերվել է 890 524 վարակի դեպք:
Իսպանիայում վարակի դեպքերի թիվը կազմում է 219 հազար 764, մահացածներինը՝ 22 հազար 524, Իտալիայում՝ 192 հազար 994 (25 հազար 569), Ֆրանսիայում՝ 159 495 հազար (22 հազար 245), Գերմանիայում ՝ 155 հազար 545 (5 723), Մեծ Բրիտանիայում՝ 144 հազար 635 (19 հազար 506), Թուրքիայում՝ 104 հազար 912 (2 600), Ռուսաստանում՝ 68 հազար 622 (615):
Աշխարհի գրեթե 200 երկրներում և շրջաններում գրանցված է կորոնավիրուս: