25/04/2020 11:11
Սանկտ Պետերբուրգում կորոնավիրուսից բժիշկ է մահացել
Սանկտ Պետերբուրգի Ելիզավետինսկու հիվանդանոցի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Սերգեյ Բելոշիցկին մահացել է կորոնավիրուսային վարակի հետևանքով: Այս մասին ասվում է բուժհաստատության՝ սոցցանցերում տարածված, հաղորդագրության մեջ:
Նա հիվանդանոցում աշխատել է ավելի քան 20 տարի՝ մինչև 2020 թվականի փետրվարի 25-ը:
Նշվում է, որ Բելոշիցկին վարակվել է բժշկական պարտավորությունները կատարելիս: