25/04/2020 18:29
Հարսանիք՝ կարանտինի օրերին (Տեսանյութ)
Ծաղկաձորում կարանտինի մեջ գտնվող զույգ է այսօր ամուսնացել:
Մեկուսացման մեջ գտնվողների սնունդն ապահովող «Արտ Լանչ» սննդի կետերի հիմնադիր Բակուր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է տեսանյութ և կից գրառում արել, որը ներկայացնում ենք ստորև:
«Երբ առավոտյան գնում էի Ծաղկաձոր, ինձ ասեցին, որ ծաղիկ ու տորթ ա պետք։ Հարցնում եմ ի՞նչ առիթ ա, ասում են հարսանիք։ Մտածեցի կատակում են, այ մարդ պարզվեց իրականում կարանտինի մեջ գտնվող մի զույգ այսօր ամուսնացավ:
Վստահ եմ, այ ըսենց համեստ ու օրիգինալ միացած զույգը երբեք չի բաժանվի։ Երջանկություն եմ մաղթում», - գրել է նա: