10 առաջարկ կառավարությանը, որոնցից շատերը պետք է գործարկել անհապաղ. Ռոբերտ Հարությունյան

26/04/2020 17:51

10 առաջարկ կառավարությանը, որոնցից շատերը պետք է գործարկել անհապաղ. Ռոբերտ Հարությունյան


Ներկայացնում ենք տնտեսական գիտությունների թեկնածու Ռոբերտ Հարությունյանի հոդվածը. 

«Նոր կորոնավիրուսի համաճարակը բավականին մեծ վնասներ է պատճառում և դեռևս կպատճառի Հայաստանի տնտեսությանը: Մեծ են վնասները նաև թեթև արդյունաբերության ոլորտում, որտեղ համաձայն պաշտոնական վիճակագրական տվյալների 2019 թվականի դեկտեմբերի դրությամբ ունեցել ենք մոտ 200 ընկերություններ, որոնք նախորդ տարվա ընթացքում իրականացրել են մոտ 31,4 մլրդ դրամի արտադրություն, որը գրեթե ամբողջությամբ սպառվել է, այդ թվում՝ մոտ 10,7 մլրդ դրամի չափով արտադրությունը սպառվել է ԵԱՏՄ երկրներում, մոտ 9,1 մլրդ դրամի չափով՝ այլ երկրներում և մոտ 11,2 մլրդ դրամի չափով՝ տեղական շուկայում: Ոլորտում գրանցված է ավելի քան 8000 աշխատող, որոնց հիմնական զանգվածը կանայք են:

Համաճարակի և հատկապես կարանտինի պայմաններում մեր ընկերություններից շատերը ստիպված դադարեցնել են աշխատանքները, որի հետևանքով կրում են մեծ վնասներ՝ կապված աշխատավարձերի, հարկերի, վարձակալությունների վճարումների, ինչպես նաև մինչև կարանտինը կնքված պայմանագրային պարտավորությունների կատարման ուշացումների կամ անհնարինության հետ: Որոշ ընկերությունների մոտ բավականին մեծ վնասներ է առաջացրել ռուսական ռուբլու վերջին արժեզրկումը, որի հետեևանքով ոլորտի կրած վնասները գնահատվում են ավելի քան 150 մլն դրամ:

Վերոնշյալի հետևանքով, ոլորտի ընկերություններից շատերը ստիպված են լինում գնալ աշխատատեղերի կրճատման, իսկ որոշ ընկերություններ, նույնիսկ, արտադրությունների փակման: Միաժամանակ, առկա է մեծ անորոշություն, թե երբ է ավարտվելու կարանտինի ռեժիմը, ընդ որում՝ ոչ այդքան Հայաստանում, որքան արտադրանքի սպառման շուկաներում, ինչպես կփոխվի սպառողական վարքագիծը և արդյոք չեն նվազի արտահանման պատվերները, և այլ նմանատիպ խնդիրներ:

Գիտակցելով, որ ստեղծված պայմաններում Կառավարությունը հայտնվել է տնտեսության բոլոր ճյուղերում ընկերությունների կորուստների նվազեցումը հնարավորինս մեղմելուն ուղղված բարդագույն որոշումներ կայացնելու անհրաժեշտության առջև, այդուհանդերձ, հաշվի առնելով հետճգնաաժամային շրջանում և հատկապես կանանց զբաղվածության ապահովման խնդրում թեթև արդյունաբերության ընկերությունների կարևորությունը, կարծում ենք, որ ոլորտը պետք է արժանանա պետության առանձնահատուկ վերաբերմունքին:

Ելնելով վերը շարադրվածից, կարծում ենք նպատակահարմար ստորև բերված գործիքների և աջակցության ծրագրերի իրականացումը, որոնցից շատերը պետք է գործարկել անհապաղ, իսկ շատերը, նույնիսկ, կարող են կիրառվել այլ ոլորտների համար ևս:

1. Հետաձգել 2019 թվականի շահութահարկի վճարման ժամկետներն առնվազն 6 ամսով առանց տույժերի կիրառման: Չնայած այն հանգամանքի, որ 2019 թվականի շահույթը և դրանից հաշվարկվող շահութահարկը ձևավորվել է նախորդ տարի, ընկերությունները, հատկապես ֆինանսական միջոցների հասանելիության խնդիրների պարագայում, օգտագործել են ձևավորված շահույթը որպես շրջանառու միջոցներ՝ պլանավորելով ստանալ սույն թվականի մարտին և ապրիլին ընթացիկ գործունեությունից եկամուտներ և դրանց մի մասն ուղղել շահութահարկի վճարմանը: Սակայն, ավելի քան մեկ ամիս տևող տնտեսական կոլապսը, օտարերկրյա գործընկերների կողմից վճարումների ուշացումները չեն տալիս հնարավորություն վճարել հարկերը: Շահութահարկի վճարման հետաձգումը հնարավորություն կտա ընկերություններին չկուտակել նոր պարտավորություններ՝ տույժերի կամ վարկերի տեսքով, և հետագայում համեմատաբար հեշտ դուրս գալ ճգնաժամից:

2. Հետաձգել շահութահարկի մասով կանխավճարների վճարումը 2020 թվականի համար: Սա հնարավորություն կտա ընկերություններին չսառեցնել իրենց ֆինանսական միջոցները և օգտագործել դրանք շրջանառու միջոցների համալրման համար:

3. Տրամադրել մարտ և ապրիլ ամիսների համար հաշվարկված եկամտահարկի գծով արձակուրդ՝ թույլատրելով ընկերություններին չվճարել այն: Միջին աշխատավարձի 150 հազար դրամ հաշվարկային մեծության պարագայում ոլորտի մարտ-ապրիլ ամիսների եկամտահարկի գումարը, մեր հաշվարկներով, կազմում է մոտ 560 մլն դրամ: Ընկերություններից շատերը վճարել են աշխատակիցների մարտի աշխատավարձը՝ անկախ բիզնեսի չաշխատելու հանգամանքից, սակայն շատերը չունեն ամրության այնպիսի պաշար, որպեսզի կարողանան վճարել նաև ապրիլ ամսվա աշխատավարձն առանց եկամուտների ձևավորման, համենայնդեպս՝ ամբողջ ծավալով: Նույնիսկ եթե Կառավարությունը որոշում կայացնի թույլատրել թեթև արդյունաբերության ընկերությունների աշխատանքն ապրիլի 20-ից, ընկերություններից շատերը չեն աշխատի ամբողջ ծավալով, հաշվի առնելով այն փաստը, որ արտահանման շուկաները փակ են, տեղական շուկայի սպառման կետերը՝ խանութները, նույնպես չեն աշխատում: Ուստի, եկամտահարկի մասով արձակուրդի տրամադրումը լրացուցիչ խթան կդառնա ընկերությունների համար աշխատողներին աշխատանքից չազատելու և պետության սոցիալական խնդիրների բեռը չավելացնելու համար:

4. Գույքահարկի և հողի հարկի գծով տրամադրել ընկերություններին վճարման ենթակա տարեկան գումարի 50 տոկոսի չափով զեղջ:

5. Այն ընկերություններին, որոնք արտակարգ դրության շրջանում չաշխատելու պատճառով իրենց աշխատակիցներին ուղարկել են հարկադիր պարապուրդի՝ համաձայն գործող օրենքի ստանձնելով նրանց աշխատավարձի 2/3 չափով փոխհատուցման պարտավորություն, տրամադրել դրամաշնորհ՝ յուրաքանչյուր աշխատակցի կտրվածքով մինչև վճարվող գումարի 70 տոկոսը, բայց ոչ ավելի քան 100,000 դրամը: Այս գործիքը կնվազեցնի ընկերությունների ծախսերը կարանտինի ժամանակահատվածում, թույլ տալով պահպանել որոշակի կապիտալ ճգնաժամից դուրս գալու համար:

6. Տալ Արդարադատության նախարարության պաշտոնական պարզաբանումը՝ արտակարգ դրության ռեժիմը որպես ֆորսմաժոր ճանաչելու վերաբերյալ: Ներկայումս բավականին մեծ են տարակարծություններն ընկերություններում, ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ օտարերկրյա գործընկերների շրջանակներում պայմանագրային պարտավորությունների կատարման մասով և դրանց դիմաց տույժերի կիրառման տեսանկյունից: Նման պարզաբանումը հնարավորություն կտար հստակություն մցնել առկա տնտեսական վեճերում:

7. Առաջիկայում կտրուկ ավելացնել թեթև արդյունաբերության արտադրանքի պետական գնումներն՝ ընդլայնելով ձեռքբերվող տեսականին և քանակները, ինչը հնարավորություն կտա հնարավորինս մեծ քանակով ընկերություններ ներգրավվել տվյալ գործընթացում և ապահովել այդ ընկերությունների եկամուտների ոշորակի մակարդակ՝ սպառման շուկաների դեռևս փակ և անորոշ մնալու պարագայում:

8. Բնակչությանը տրամադրել տեղական ոչ պարենային արտադրանքի ձեռքբերման վաուչերներ՝ վերջիններիս սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակներում (կարելի է քննարկել նաև աշխատավարձերի փոխհատուցման ծրագրերի շրջանակներում մի մասի վճարումը վաուչերների տեսքով): Տվյալ վաուչերները քաղաքացիները կարող են ուղղել այդ թվում թեթև արդյունաբերության ապրանքների ձեռքբերմանը, ինչով կաջակցեն ոլորտի արտադրանքի սպառմանը ճգնաժամային իրավիճակում: Յուրաքանչյուր շահառուին հասանելի վաուչերների գումարային մեծության հաշվարկումն առանձին քննարկման առարկա կարող է լինել:

9. Իրականացնել պետական աջակցություն Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտի ապրանքների առցանց վաճառքների հավելվածի ստեղծման և դրանց լոգիստիկ կենտրոնի կառուցման համար: Այս միջոցառումը հնարավորություն կտա իրականացնել վաճառքները՝ նույնիսկ փակ խանութների և շուկաների պարագայում, կնպաստի դրամական միջոցների անկանխիկ շրջանառության ծավալների մեծացմանը:

10. Վերանայել Կառավարության կողմից հաստատված աջակցության վարկային ծրագերր համապատասխանելիության չափանիշները: Հաշվի առնելով ոլորտում վաճառքների իրականացման սեզոնայնությունը և տարաժամկետ վճարումների պրակտիկան, որոնց հետևանքով ընկերությունները ժամանակ առ ժամանակ ունենում են հարկային, վարկային և այլ վճարումների ուշացումներ ու եռամսյակային կտրվածքով ոչ կայուն հոսքեր, վերջիններս փաստացի զրկվում են պետական աջակցության հայտարարված որոշ գործիքներից օգտվելու հնարավորությունից: Ուստի, Կառավարության կողմից առաջարկվող գործիքների շրջանակներում նախատեսված պահանջների համապատասխան փոփոխությունը կամ թեթևացնումը հնարավորություն կտա առավել մեծ քանակով ընկերությունների ներգրավվել տվյալ գործիքներից օգտվողների շարքում՝ էապես բարձրացնելով այդ գործիքների տնտեսական օգտակարությունը:

Առաջարկվող միջոցառումները որոշակի առումով կմեղմեն Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտի ընկերությունների դժվարությունները, կնվազեցնեն նրանց վնասները և կաջակցեն ճգնաժամից դուրս գալու ընկերությունների ջանքերին:
Հուսով ենք, որ մեր առաջարկությունները կարժանանան ՀՀ Կառավարության դրական վերաբերմունքին և օպերատիվ կերպով կյանքի կկոչվեն:

Համոզված ենք, որ համավարակով պայմանավորված ճգնաժամի նոր տնտեսական իրողություններում զբաղվածության խնդրի լուծման համապետական ծրագրերում թեթև արդյունաբերության ոլորտի ընկերությունների գործունեությունն առանձնահատուկ կարևորություն է ձեռք բերում»: 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:45 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ արեց իմ գլխին. Հովիկ Աղազարյան Այսօր, 13:39 1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին Այսօր, 13:32 Մանկական ընկերս ասել է՝ շատ կնեղանա, որ մանդատս վայր դնեմ՝ առանց իրեն տեսնելու. սպասում եմ գա Մոսկվայից. Հովիկ Աղազարյան Այսօր, 13:18 Հորդոր վարորդներին. երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Այսօր, 13:12 Ես կորոշեմ, թե ինչով եմ զբաղվելու, կլինի՞ այսուհետ իմ անձնական կյանքին չխառնվեք. պատգամավորը՝ լրագրողներին (Տեսանյութ) Այսօր, 13:04 Հայաստանի ներկայիս ղեկավարներն արդեն զիջել են ավելին, քան երբևէ կարող էր երազել հակամարտության կողմերից մեկը. Մամիջանյան Այսօր, 12:57 Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270 000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Թովմասյան (Տեսանյութ) Այսօր, 12:47 Կազմ ու պատրաստ ենք ցանկացած աջակցության, որը Հայաստանին կմոտեցնի եվրոպական ընտանիքին. Լեհաստանի նախագահ (Տեսանյութ) Այսօր, 12:41 Վարկային այս 102 մլն գումարով կատարելու եք ընթացիկ ծախսեր, բայց սա կապ չունի առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգի հետ. Հրայր Թովմասյան Այսօր, 12:34 ՌԴ-ն ցանկանում է դոմինանտ գործողություններ իրականացնել նաև այս տարածաշրջանում. Լեհաստանի նախագահ Այսօր, 12:26 Վարչապետի կողմից հորդոր չի եղել, եղել է խնդրանք, և ես կայացրել եմ որոշում. Զեյնալյանը՝ մանդատը վայր դնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 12:22 Իմ մեջ ապրող փոքրիկ երեխան երջանիկ է. Լիանա Վանոյան Այսօր, 12:16 Երևանում ծառը տապալվել է՝ վնասելով քաղաքացու «Range Rover» ավտոմեքենան Այսօր, 12:14 QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր Այսօր, 12:11 LIVE. Հայաստանի ու Լեհաստանի նախագահների մամուլի ասուլիսը Այսօր, 12:02 Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին Այսօր, 12:00 Քանի որ իմ վարած կադրային քաղաքականությունը 2018-ից ի վեր ամենաշատ քննարկվող թեմաներից է, ուզում եմ որոշ դիտարկումներ անել վերջին նշանակումների առիթով. Փաշինյան Այսօր, 11:53 Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանն ու Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության առցանց մրցաշարի հաղթողներ Այսօր, 11:46 Ամասիայում գործող պանրագործարանի արտադրական գործունեությունը մասամբ կասեցվել է. ապրանքը շուկայից հետ է կանչվել Այսօր, 11:35 Ֆինանսների նախարարը Էդուարդ Հակոբյանի նշանակումը էական ձեռքբերում է համարել Այսօր, 11:29 Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը Այսօր, 11:19 Լեհաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 11:13 ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք Այսօր, 11:06 Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Այսօր, 11:03 Աշտարակցու տանը հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրանյութ Այսօր, 10:47 Ներկայացվել են սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների վերաբերյալ խնդիրները Այսօր, 10:43 Գյումրիում 36 ժամ ջուր չի լինի Այսօր, 10:40 Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, Երևանի բարձրադիր հատվածում՝ ձյան տեսքով Այսօր, 10:37 Վահագն Խաչատուրյանը պաշտոնական արարողությամբ դիմավորել է Հայաստան ժամանած Լեհաստանի նախագահին Այսօր, 10:34 Լիբանանի հետ հրադադարի շուրջ բանակցություններում Իսրայելը ծանր նախապայմաններ է առաջ քաշում Այսօր, 10:28 Գառնի գյուղում հրդեհ է բռնկվել․ այրվել են ավտոտնակը, թոնրատունը և մասամբ անասնագոմը Այսօր, 10:21 Այսօր Ս. Ղուկիանոս քահանայի, Տարագրոս, Պրոբոս և Անդրոնիկոս վկաների հիշատակության օրն է Այսօր, 10:16 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Այսօր, 10:04 Ադրբեջանում երկրաշարժ է եղել Այսօր, 10:01 Ջո Բայդենը կմասնակցի Թրամփի երդմնակալության արարողությանը Այսօր, 09:52 Լեհաստանի նախագահը Հայաստանում կքննարկի տարածաշրջանում տիրող իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը Այսօր, 09:49 Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Այսօր, 09:39 Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Այսօր, 09:36 Այս փուլի գլխավոր և ամենավտանգավոր թեման, այսպես կոչված, սահմանային ճշգրտման շուրջ բանակցություններն են․ Աբրահամյան Այսօր, 09:17 «Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք Այսօր, 09:15 «Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին Այսօր, 09:12 «Փաստ». Պադավատների հողի վրա Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել» Այսօր, 09:08 «Ժողովուրդ». Ով է ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուն Այսօր, 09:06 «Հրապարակ». Միայն Արմեն Աշոտյանն է, որ ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով Այսօր, 09:04 «Փաստ». Police.am-ում «այլ Հայաստան է»՝ կայքում բացակայում է ծանր հանցագործությունների մասին տեղեկությունը Այսօր, 09:02 «Ժողովուրդ». Աղազարյանը չի հանձնվում. հնարավոր է՝ գլխավոր դատախազը գնա ԱԺ՝ նրա հետևից Այսօր, 09:01 «Հրապարակ». Լոռու մարզպետը համայնքապետերին ասել է՝ «տեսեք, ինձ չխաբեք, դա նշանակելու է, որ վարչապետին եք խաբում, անհետևանք չի մնա» Այսօր, 08:58 «Փաստ». Քանի քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել Այսօր, 08:56 «Ժողովուրդ». Կգումարվի վերջին հերթական նստաշրջանը Այսօր, 08:55 «Հրապարակ». Ինչ է պատասխանել Հովիկ Աղազարյանը Սասուն Միքայելյանի «կոռուպցիոներ», «կաշառք վերցնող» որակումներին 25/11/2024 22:14 Արսեն Զախարյանը նորից վնասվածք է ստացել 25/11/2024 21:56 Աշոտ Նադանյանը՝ Հայաստանի վետերանների արագ շախմատի առաջնության չեմպիոն 25/11/2024 21:38 Սահման հանդիսացող պատից 30 մետր հեռավորության վրա գտնվող Կիրանցի նորակառույց դպրոցի ջեռուցման համակարգը չի գործում, երեխաները մրսում են 25/11/2024 21:20 Բայդենը սրում է իրավիճակը․ Պեսկով 25/11/2024 21:00 Լարսը բեռնատարների համար փակվեց 25/11/2024 20:37 Որոշ շրջաններում ձյուն ու ձնախառն անձրև է տեղում, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է 25/11/2024 20:22 Մերկելը ճիշտ է համարում Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմում չընդգրկելը 25/11/2024 20:05 Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով, կատարել է անօրինություններ, սահմանափակել դատական իշխանության անկախությունը․ Դատավորների միություն 25/11/2024 19:52 Փսորիազով քրոնիկ բորբոքումներ. Ինչ անել 25/11/2024 19:37 Կոթի գյուղում տներ են այրվել 25/11/2024 19:23 Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը կդադարեցվի 25/11/2024 19:10 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կնոջ հետ Հայաստանում է 25/11/2024 19:00 Բյուջեի կատարողականն են քննարկել 25/11/2024 18:47 ԿԳՄՍՆ-ում ուսումնասիրել են Գոռ Վարդանյանի ֆիլմն ու դիմել գլխավոր դատախազություն 25/11/2024 18:32 Անսահմանափակ «YouTube». 30 օրը՝ 3000 դրամով 25/11/2024 18:19 Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է 25/11/2024 18:04 Հովիկ Աղազարյանը մի քիչ էլ կմտածի՝ մանդատը վայր դնե՞լ, թե՞ ոչ․ Որոշման կայացումը հետաձգել է 25/11/2024 17:48 Ռուսաստանն ու Իրանը այլևս դոլարով առևտուր չեն անում 25/11/2024 17:34 ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին Արարատ Միրզոյանը չի մասնակցելու 25/11/2024 17:18 ՔՊ-ի երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակից Կիրիշչյանին բերման են ենթարկել՝ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով 25/11/2024 17:04 Տիգրան Համբարձումյանը՝ Շախմատի աշխարհի 8-12 տարեկանների առաջնության առաջատար 25/11/2024 16:50 Տանը 7 միլիոն դրամի թմրամիջոց են պահել, որ հետո իրացնեն 25/11/2024 16:35 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը 25/11/2024 16:29 Ճամբարակում ու Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 25/11/2024 16:24 Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին 25/11/2024 16:07 Եգիպտոսում ավելի քան 30 զբոսաշրջիկ տեղափոխող զբոսանավ է խորտակվել 25/11/2024 15:50 Պատմաբանը քննադատում է վարչապետի Արևմտյան Հայաստան - «Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը. «Ազատություն» 25/11/2024 15:44 Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվել՝ կաշառքի գործով 25/11/2024 15:19 Վրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորությունները. ընդդիմությունն ու նախագահը բոյկոտել են նիստը՝ հայտարարելով այն հակասահմանադրական 25/11/2024 14:57 Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 25/11/2024 14:42 Սուրեն Պապիկյանը ծանոթացել է առաջնագծում ընթացող տարատեսակ լայնածավալ աշխատանքներին. Լուսանկարներ 25/11/2024 14:39 Պետական պահպանության ծառայության զինծառայողներն ընդգրկվելու են հատուցումների համակարգում 25/11/2024 14:27 Վթար՝ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կան տուժածներ 25/11/2024 13:58 Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հավատացյալները մոտենում են Բագրատ Սրբազանին և օրհնություն ստանում (Տեսանյութ) 25/11/2024 13:45 Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել որոշումների կայացումից. Խուդաթյանը՝ ՏԿԵՆ աշխատակազմին 25/11/2024 13:40 Բասկետբոլի ԱԱ. Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 80:129 հաշվով պարտվել է Ավստրիային 25/11/2024 13:34 2025 թ․ կսկսվեն Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները 25/11/2024 13:27 Խախտումներ՝ շինհրապարակում. բեռնատարի վարորդը կենթարկվի վարչական պատասխանատվության 25/11/2024 13:24 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում են տեղումներ 25/11/2024 13:11 Դիմավորենք 2025 թվականը Հայաստանում. Զբոսաշրջության կոմիտե 25/11/2024 12:55 Լեհաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու 25/11/2024 12:50 Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 43 վթար․ 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել վնասվածքներ 25/11/2024 12:32 Չեխիայի դեսպանը Երևանում նստել է «ԿամԱԶ» աղբատարի ղեկին 25/11/2024 12:29 Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախևառաջ ապտակ էր Փաշինյանին. Էդուարդ Շարմազանով 25/11/2024 12:21 Թուրքիան արգելել է Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը լուսաբանած կանադացի լրագրողի մուտքը երկիր 25/11/2024 12:17 2024-ի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով 25/11/2024 12:06 Իրանն ու Ադրբեջանը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել 25/11/2024 12:02 Հովիկ Աղազարյանին զգուշացրել էի՝ գլխին սարքելու են, բոլոր կրոնափոխների, դավանափոխների վերջը դա է լինելու. Պատգամավոր 25/11/2024 11:56 Արցախցիներից խլել են կենսաթոշակային ֆոնդերն ու ասել՝ ներդնում ենք էսինչ հաշիվների վրա. Խաչատրյան 25/11/2024 11:49 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան