27/04/2020 15:52
Ոստիկանները բերման են ենթարկել հոսանքի անջատման պատճառով կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացուն (Տեսանյութ)
Երգահան-կատարող Միքայել Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ տեղեկացնելով, որ իրենց տան հոսանքն անջատել են, ինչի հետևանքով երեխաները զրկվել են հեռավար ուսուցման դասընթացից:
Քաղաքացին կառավարության դիմաց միայնակ բողոքի ակցիա էր իրականացնում։ Ոստիկանները խնդրեցին նրան ցույց տալ տեղաշարժման թերթիկն, ապա պահանջեցին որ անջատի ուղիղ եթերը։
Ոստիկանները նշեցին՝ պարետի որոշմամբ արգելվում է ակցիաների անցկացումն ու քաղաքացուն քաշքշելով տարան։