27/04/2020 11:28
Ղազախստանը երկարաձգել է կորոնավիրուսի պատճառով սահմանված արտակարգ դրության ռեժիմը
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը որոշում է ընդունել, որի համաձայն՝ կորոնավիրուսի պատճառով սահմանված արտակարգ դրությունը երկարաձգվում է մինչև մայիսի 11-ը:
Ղազախստանում այս պահին հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 2,7 հազար դեպք, դրանցից 25-ը՝ մահացու ելքով: Ավելի վաղ Տոկաևը մինչև մայիսի 1-ն էր երկարաձգել արտակարգ դրությունը, որն ուժի մեջ էր մտել մարտի 16-ից: