27/04/2020 14:46
Քննարկում ենք ուսումնական տարին մեկ շաբաթ շուտ սկսելու հարցը․ ԿԳՄՍ նախարար
Հեռավար կրթության տեմպերն ընդհանուր առմամբ գոհացուցիչ են, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Տարին հեռավարով ենք ավարտելու, առկա լսարանային դասեր չեն լինելու։ Մայիսին հեռավար կրթությունը շարունակվելու է», - ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ այս պահին դիտարկվում է, թե ինչ բացթողումներ են եղել։
«Քննարկում ենք ուսումնական տարին մեկ շաբաթ շուտ սկսելու հարցը։ Ամեն ինչ կախված է մայիսի ամփոփումից», - ասաց նախարարը՝ նշելով, որ քննարկվում է նաև տարբերակ՝ ինչպես սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների շաբաթ օրերն օգտագործել բաց թողած դասաժամերը լրացնելու համար: