27/04/2020 10:51
Հայաստանում կորոնավիրուսի 62 նոր դեպք է հաստատվել. վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1808-ի, մահվան դեպքերինը՝ 29-ի
Ապրիլի 27-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 62 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1808-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվել է 848 քաղաքացի, փաստացի բուժվում է 931-ը:
Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 29 մարդ։
Երեկվա տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսի վարակվածների ընդհանուր թիվը 1746 էր: