27/04/2020 12:33
Անվճարունակ քաղաքացիներն հանրային պաշտանները կաջակցեն լրացնել օգնություն ստանալու դիմումները. Արա Զոհրաբյան
Մեր այս ծրագրի շահառուները հիմնականում անվճարունակ խավի ներկայացուցիչներն են: Հանրային պաշտպանի գրասենյակի շահառուները ևս անվճարունակ անձինք են, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով իրենց նախաձեռնությանը՝ հանրային պաշտպանների միջոցով օգնել քաղաքացիներին լրացնել կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերի դիմումները:
«Քանի որ շատ քաղաքացիներ կարող են չգիտակցել, որ հնարավորություն ունեն օգտվել իրավաբանական օգնությունից, այս ծրագրով, կարծես, նրանց հիշեցնում ենք այդ մասին», - ասաց մեր զրուցակիցը:
Արա Զոհրաբյանը նշեց, որ նախորդ օրերին մի շարք քաղաքացիների կողմից զանգեր են ստացել, մարդիկ հետաքրքրվել են, թե ինչպես ճիշտ լրացնել դիմումները:
«Այդտեղից էլ այս գաղափարը ծագել է, քաղաքացիների զանգերից հետո որոշել ենք համապատասխան հայտարարություն տարածել», - նշեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահը:
ՀՀ փաստաբանների պալատի խոսնակ Հայկ Հակոբյանն իր հերթին մեզ տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ Հայաստանում գործում է 83 հանրային պաշտպան, որից 31-ը՝ Երևանում:
«Դիմումները ճիշտ լրացնելու հարցով քաղաքացիներին պետք է օգնեն միայն քաղաքացիական գործերով զբաղվող փաստաբաները», - նշեց նա: