27/04/2020 16:22
Բելառուսում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11 289-ի
COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը Բելառուսում մեկ օրում ավելացել է 826-ով՝ հասնելով 11 289-ի, մահացել է ևս երեք մարդ:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից մահացել է 75 մարդ, հայտնում են հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:
«COVID-19-ի դրական թեստով 11 289 վարակ է գրանցվել , ինչը կատարված թեստերի քանակի 7,5% է: Ընդհանուր առմամբ, իրականացվել է 153 հազար 845 թեստ: Երկրում վարակի տարածման ամբողջ ժամանակահատվածում 75 հիվանդ է մահացել մի շարք քրոնիկ հիվանդություններով ուղեկցվող կորոնավիրուսից», - ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: