27/04/2020 17:55
«Անմահ գնդի» ակցիան կանցկացվի առցանց ձևաչափով
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մայիսի 9-ին «Անմահ գնդի» ակցիան տեղի կունենա տեսահեռարձակման ռեժիմով:
«Այս տարի մայիսի 9-ին ակցիան կհեռարձակվի Մոսկվա քաղաքի ավելի քան 200 մեդֆիաէկրաններով, «Օկկո» առցանց կինոթատրոնում և «Ռուսաստանի անմահ գնդի» պորտալում», - ասվում է հայտարարության մեջ:
Այժմ ստեղծվում է միասնական տվյալների բազա, որից ավտոմատ կերպով ձևավորվելու է վիդեո հաջորդականություն՝ պատերազմի մասնակիցների և նրանց հարազատների լուսանկարներից:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր հետաձգել Մայիսի 9-ի զանգվածային միջոցառումների նախապատրաստումը: