27/04/2020 17:09
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է մոտ 91.5 հազարի
Իրանում մեկ օրում կորոնավիրուսի 991 նոր դեպք է հայտնաբերվել, հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Քիանուշ Ջահանփուրը:
«Անցած օրվա ընթացքում հանրապետությունում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 991 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է 91 472 մարդ: Բարեբախտաբար, 70 933 մարդ ապաքինվել է», - ասել է Ջահանփուրը IRINN-ին:
Ըստ նրա՝ անցած 24 ժամվա ընթացքում ևս 96 մարդ է մահացել: Ընդհանուր առմամբ, մահացել է 5806 մարդ: