27/04/2020 13:06
Չինացի պաշտոնյաները հայտարարել են, որ Ուհան քաղաքում կորոնավիրուս այլևս չկա
Համաձայն ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեի՝ երկուշաբթի առավոտյան Չինաստանի Հուբեյ նահանգում և նրա վարչական կենտրոն Ուհանում, որը համարվում է կորոնավիրուսի տարածման էպիկենտրոն, COVID-19 վարակի և մահերի նոր դեպքեր չեն գրանցվել:
Անցյալ կիրակի, ապրիլի 26-ին, վերջին 12 հիվանդները, որոնք հոսպիտալացվել էին ավելի վաղ կորոնավիրուսով, դուրս են գրվել Հուբեյի և Ուհանի հիվանդանոցներից, երկուշաբթի ոչ մի մարդ չի հայտնաբերվել, որի մոտ կասկածվում է վարակ:
Անցյալ տարվա դեկտեմբերից ի վեր Հուբեյում կորոնավիրուսի զոհ է դարձել 4 512 մարդ (Ուհանում՝ 3 869), վարակվածների թիվը 68 128 էր (Ուհանում՝ 50 333):