27/04/2020 12:14
Ուկրաինայում մեկ օրում COVID-19-ով վարակվածության դեպքերի թիվը հասել է 9009
Ուկրաինայում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 392-ով՝ հասնելով 9009-ի, ընդհանուր առմամբ՝ մահացել է 220 մարդ, ապաքինվել՝ 864-ը, երկուշաբթի հայտնում է Ուկրաինայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
«Ապրիլի 27-ին ժամը 9.00-ի դրությամբ Ուկրաինայում գրանցվել է COVID-19- ի 9009 լաբորատոր հաստատված դեպք, որից 220-ը մահացու ելքով, ապաքինվել է 864 հիվանդ: Մեկ օրում գրանցվել է 392 նոր դեպք», - ասվում է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ: