27/04/2020 13:26
Պետք է համատեղ ջանքերով թույլ չտանք դա․ Արման Թաթոյանը՝ ատելության խոսքը եկեղեցուն ուղղելու մասին
Կարծում եմ, որ մենք պետք է համատեղ ջանքերով թույլ չտանք դա, ԱԺ-ում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ գնահատական ունի այսօր ատելության խոսքում եկեղեցու ներգրավվման երևույթին։
«Այս վերջում այսպիսի լարվածության ալիք եղավ, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է համատեղ ջանքերով թույլ չտանք դա, որովհետև հայ առաքելական եկեղեցին բացառիկ նշանակություն է ունեցել և ունի հայ ժողովրդի կյանքում՝ վեհափառ հայրապետի հովվապետությամբ։ Դա պատմականորեն մշտապես այդպես է եղել։ Մեր ժողովրդի խորհրդանիշների հետ կապված պետք է ունենանք առանձնահատուկ վերաբերմունք», - ասաց ՄԻՊ-ը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում հայտարարել էր, որ այսօր հոգևորականության գործունեության մեջ երբեմն տեսնում ենք ավելի շատ քաղաքական ինտրիգներ, քան՝ Աստվածաշնչից բխող գործունեություն։