27/04/2020 11:46
Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 206.5 հազարը
Աշխարհում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսային վարակի հաստատված 2 միլիոն 971 հազար 639 դեպք, զոհերի թիվը հասել է 206 հազար 542-ի, վկայում են Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները:
Ապաքինվել է մոտ 866 հազար մարդ:
Աշխարհում հիվանդությունների և մահացությունների քանակով առաջատարն ԱՄՆ-ն է, որտեղ մահացել է 54 876 մարդ, հայտնաբերվել է 965 910 վարակի դեպք:
Իսպանիայում վարակի դեպքերի թիվը կազմում է 226 հազար 629, մահացածներինը՝ 23 հազար 190, Իտալիայում՝ 197 հազար 675 (26 հազար 644), Ֆրանսիայում՝ 162 220 հազար (22 հազար 856), Գերմանիայում՝ 157 հազար 770 (5 976), Մեծ Բրիտանիայում՝ 154 հազար 037 (20 հազար 732), Թուրքիայում՝ 110 հազար 130 (2 805).
Աշխարհի գրեթե 200 երկրներում և շրջաններում գրանցված է կորոնավիրուս: