27/04/2020 13:23
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 87 հազարը
Ռուսաստանի 84 շրջանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 6198 նոր դեպք (+7,7%), հայտնում է COVID-19- ի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը:
Նոր հիվանդների 43.4%-ը չունի հիվանդության կլինիկական դրսևորումներ: Ռուսաստանում դեպքերի ընդհանուր թիվը հասել է 87147-ի:
Մեկ օրում ապաքինվել է 579 մարդ: Ամբողջ ժամանակահատվածում 7 346 պացիենտ է հաղթահարել հիվանդությունը: Մեկ օրում մահացել է 50 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասել է 794-ի: