27/04/2020 11:00
Սեուլը մեկնաբանել է Կիմ Չեն Ընի առողջության մասին լուրերը
Հարավային Կորեայի կառավարությունը չի նկատել ոչ մի նշան, որը հաստատում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի առողջության հետ կապված խնդիրների լուրերը, երկուշաբթի Սեուլում կայացած ճեպազրույցում հայտնել է Ազգային միավորման հարցերի նախարարության ներկայացուցիչը:
«Նախագահի (ԿԺԴՀ Պետական խորհրդի) Կիմ Չեն Ընի առողջական խնդիրների մասին լուրերի հետ կապված, որոնք հաստատում են դա՝ Հյուսիսային Կորեայում նշաններ չկան, և ոչ մի արտառոց միտումներ չեն նկատվել, ինչպես արդեն հայտարարվել էր Ազգային անվտանգության խորհրդի նախագահության նիստում», - մեջբերել է Ռոնհապն Ազգային միասնության նախարարության ներկայացուցիչ Չո Հե Սիլի խոսքերը:
Ավելի վաղ արտասահմանյան ԶԼՄ-ները հայտնել էին Կի Չեն Ընի առողջական վիճակի վատթարացման մասին, նաև ենթադրվում էր, որ նա մահացել է: Հյուսիսային Կորեայի ղեկավարն արդեն տևական ժամանակ չէր հայտնվում հանրության արջև: