27/04/2020 13:33
Սաուդյան Արաբիայում անչափահասների համար մահապատիժը չեղարկել են
Սաուդյան Արաբիայի իշխանությունները անչափահասների համար մահապատիժը, որպես հանցագործության պատժատեսակ, չեղարկելու մասին որոշում են ընդունել։
Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի Twitter-ի էջում:
«Սա կարևոր օր է Սաուդյան Արաբիայի համար, այսպիսի միջոցը հնարավոր է դարձել Սալման բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդ թագավորի և թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի շնորհիվ։ Տվյալ հրամանագիրը հնարավորություն կտա մեզ ստեղծել առավել ժամանակակից օրենսգիրք», - նշել է հանձնաժողովի ղեկավար Ավվադ ալ-Ավվադը։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ անչափահասների համար մահապատիժը փոխարինվելու է առավելագույնը 10 տարի ազատազրկմամբ։