27/04/2020 14:54
12-րդ դասարանի ավարտական քննությունները չեն անցկացվելու․ նախարար
Դպրոցներում 12-րդ դասարանի ավարտական քննությունները չեն անցկացվելու, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Ամփոփումը տեղի է ունենում նույն ձևով ինչ 4-րդ և 9-րդ դասարանների դեպքում։ Հաշվի առնելով, որ աշակերտների մի մասը ավարտական քննությունները հանձնել են նախորդ տարվա դեկտեմբերին՝ վերջիններիս հնարավորություն է տրվում ընտրել՝ կա՛մ պահպանել քննության արդյունքը, կա՛մ ընտրել տարեկան գնահատականը՝ որպես ատեստատում քննական գնահատական։ Ատեստատները տրվում են մինչև մայիսի 25-ը», - ասաց նա։
Քոլեջների և ուսումնարանների շրջանավարտների համար դիպլոմային աշխատանքների պաշտպանություն և ավարատական քննություններ ևս չեն լինի, ամփոփումը կլինի ինչպես դպրոցականների ավարտականների դեպքում։
«Եթե սովորողը գնահատական չունի երկրորդ կիսամյակում, տարեկանը նշանակվում է ուսոււմնական տարվա առջաին տարվա արդյունքով։ Դիպլոմներ տրվում են մինչև հունիսի 5-ը», - ասաց նա: