28/04/2020 11:24
Մեքսիկայում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 15,5 հազարը
Մեքսիկայում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 15,5 հազարը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության համաճարակաբանության տնօրեն Խոսե Լուիս Ալոմիային:
Ըստ նրա, Մեքսիկայում կրկին գրանցվում է օրական ավելի քան հազար նոր վարակ:
«Երբ կասկածելի դեպքերի մեծ մասը հաստատվի, համաճարակաբանական բեռի կորը կմնա աճող, չկա որևէ տվյալ, որը ցույց է տալիս համաճարակի ինտենսիվության անկում»,- հավելել է նա: