28/04/2020 15:26
«Աէրոֆլոտի» գլխավոր տնօրենի տեղակալը վարակվել է COVID-19-ով
«Աէրոֆլոտ» ավիաընկերության գլխավոր տնօրեն Վիտալի Սավելևը հայտարարել է, որ իր տեղակալներից մեկը վարակվել է COVID-19-ով: Այս մասին նա հայտարարել է «Россия 24»-ին տված հարցազրույցում:
Միևնույն ժամանակ, Սավելևը չի նշել տվյալ անձի անունը:
Վերջին տվյալների համաձայն՝ Ռուսաստանում անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 6411 նոր դեպք: Այսպիսով, երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 93 558-ի, 867 մարդ մահացել է, 8456-ն ապաքինվել է: