28/04/2020 11:07
Գերմանիայում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը գերազանցել է 156 հազարը
Գերմանիայում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 156 հազարը, մահացել է ավելի քան 5900-ը, հայտնում է Ռոբերտ Կոխի ինստիտուտը:
Ըստ աղբյուրի՝ Գերմանիայում 24 ժամվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով 163 հիվանդ: Մահացողների ընդհանուր թիվը 5913 է:
Ըստ ինստիտուտի՝ ամբողջ ընթացքում բուժաշխատողները բացահայտել են վարակվածության 156 337 դեպք: Ապաքինվել է 117 հազար մարդ: