28/04/2020 14:02
Իսրայելում մեկ գիշերում կորոնավիրուսի հետևանքով 4 մարդ է մահացել
Երկուշաբթի երեկոյան Իսրայելում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը աճել է 34-ով և կազմել 15 589, գիշերվա ընթացքում 4 մարդ է մահացել, մահացությունների ընդհանուր թիվը հասել է 208-ի, հայտնում է երկրի Առողջապահության նախարարությունը:
Գերատեսչության տվյալներով՝ երեքշաբթի առավոտյան 9:00-ին, 117 մարդ ծանր վիճակում է, որից 94 հիվանդ թոքերի արհեստական օդափոխման համակարգի կարիք ունի:
Ապաքինվածների ընդհանուր թիվը 7.375 է, մեկ օրում այդ ցուցանիշը կազմում է 175: