28/04/2020 19:51
Եգիպտոսում արտակարգ դրությունը 3 ամսով երկարաձգվել է
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Էլ-Սիսին 3 ամսով երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը՝ երկրում առողջապահական ոլորտում իրավիճակի սրման վտանգի ֆոնին, հայտնում է «Sky News Arabia»-ն:
Արտակարգ դրության ռեժիմին հետևելու համար հանձնարարություն է ստացել ոչ միայն ոստիկանությունն, այլև զինված ուժերը, որոնք պետք է հետևեն, որպեսզի երկրում ահաբեկչությունը չզարգանա:
Անցած շաբաթ Եգպիտոսի խորհրդարանը համաձայնել է արտակարգ դրության մասին օրենքում փոփոխություններ կատարել:
Եգիպտոսում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4500 դեպք: Մահացել է 300 մարդ, ապաքինվել՝ 1200-ը: