28/04/2020 17:08
Իրանը 80 հազար զինվորական է ներգրավել կորոնավիրուսի դեմ պայքարում
Իրանը հայտնել է, որ առնվազն 80 հազար իրանցի զինծառայողներ և սպաներ են մասնակցում են հատուկ գործողություններին՝ երկրում COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու համար:
Այս մասին հայտնում է «Fars»-ը՝ հղում անելով Իրանի ցամաքային զորքերի հրամանատարությանը:
«Բանակային ստորաբաժանումները ներգրավված են երկրում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում: Անձնակազմը բաղկացած է մինչև 80 հազար զինվորականից», - ասել է բանակի ներկայացուցիչը:
Նշվում է, որ զինված ուժերը ախտահանում են փողոցներն ու բնակավայրերի հրապարակները, ինչպես նաև քաղաքներից մուտքի և ելքի ժամանակ ստուգում են ավտոմեքենաները: