28/04/2020 14:16
Իրանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 71 մարդ
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 92,6 հազարի, գրեթե 5,9 հազար մարդ մահացել է, հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանպուրը:
«Անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակի 1112 նոր դեպք, մահացել է 71 մարդ: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 92 584-ի: Ապաքինվել է 72 439 մարդ», - ասել է նա IRINN-ի եթերում: