28/04/2020 10:00
«Իրատես». Փաշինյանին լուրեր են հասել, թե իր թիկունքում որոշ մարդիկ խաղեր են տալիս
«Իրատես» թերթը գրում է. «Իշխանությունում մեծացել են ներքին դժգոհությունները։ Ե՛վ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում, և՛ կառավարությունում շատերը նկատում են, որ համավարակի ավարտից հետո այս իշխանության գլխին սև ամպեր են կուտակվելու։ Մեր տեղեկություններով, այս անհանգստությունը նաև այլ ձևով է արտահայտվում. ոմանք փորձում են նախկին «մնացորդների» հետ իրենց դժգոհությամբ կիսվել (հավանաբար ապագայում արդարացումներ ունենալու համար) և նշել, թե Փաշինյանն այլևս չի կարող իրավիճակը վերահսկել ու հանրային դժգոհությունները սանձել։
Անշուշտ, ոմանց պարագայում այս «դավադրությունը» աննկատ չի անցնում։ Ըստ մեր աղբյուրի, Փաշինյանին լուրեր են հասել, թե իր թիկունքում որոշ մարդիկ խաղեր են տալիս։ Ու ամենևին պատահական չէր, որ օրերս նա բավական նյարդային ուղիղ եթեր մտավ ու սպառնաց բոլորին «самосуд»-ի ենթարկել»: