28/04/2020 14:39
Իսպանիայում COVID-19-ի պատճառով ավելի քան 285 հազար մարդ կորցրել է աշխատանքը
Այս տարվա առաջին եռամսյակում Իսպանիայում գործազուրկների թիվն աճել է ավելի քան 285 հազարով՝ կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով, սա ամենավատ ցուցանիշն է 2013 թվականից ի վեր, վկայում են վիճակագրության ազգային ինստիտուտի (INE) տվյալները:
«Զբաղվածության մակարդակը 2020 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 285 600-ով (1,43%-ով) և կազմում է 19 681 300 մարդ», - հայտնել են INE-ից: