28/04/2020 16:36
Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են անցկացրել
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են անցկացրել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու հարցի համակարգումը:
Այս մասին ասված է Ռուսաստանի արտգործնախարարության կայքում:
«Կողմերը քննարկել են կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը, երկու պետությունների ձեռնարկած միջոցները դրա տարածմանը հակազդելու և այս ոլորտում համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու հարցին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նախարարները նաև կարծիքներ են փոխանակել Սիրիայում խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ: