28/04/2020 15:40
Ժնևում կորոնավիրուսով վարակված ՄԱԿ-ի աշխատակիցների թիվը հասել է 17-ի
ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 17-ը, երեքշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Ալեսանդրա Վելուչին:
«ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի քարտուղարության վարակվածների թիվն ավելացել է ութով: Այսպիսով, ՄԱԿ-ի Ժնևի կազմակերպություններում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 17-ի», - ասել է Վելուչին: