28/04/2020 17:39
Շվեյցարիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 29 264-ի
Շվեյցարիայում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19 վարակի 100 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվն այժմ 29 264 է, երեքշաբթի տեղեկացրել են հանրային առողջապահության դաշնային գրասենյակից:
Ապրիլի 28-ի դրությամբ, Շվեյցարիայում, մեկ օրում հայտնաբերվել է 100 նոր վարակակիր (մեկ օր առաջ՝ 103), գրանցվել է մահվան 27 դեպք:
Այսպիսով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 29 264-ի, 1380 մարդ դարձել է վիրուսի զոհ: