28/04/2020 10:57
Հայաստանում կորոնավիրուսի 59 նոր դեպք է հաստատվել. վարակվածների ընդհանուր թիվը 1867 է, մահվան դեպքերինը՝ 30
Ապրիլի 28-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 59 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1867-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվել է 866 քաղաքացի, փաստացի բուժվում է 971-ը:
Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 30 մարդ։