28/04/2020 18:45
Սոցիալական բունտ չի լինի. էսօր էլ հանի, լվացքը ձեռքով արա. Հովիկ Աղազարյան
Սոցիալական բունտ չի լինի այն պարզ պատճառով, որ նրանց, որոնք իրապես դժվար ֆինանասական վիճակում են, պետութունն անկասկած ձեռք մեկնելու է, 1in.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Միգուցե այսօր թերացումներ կան, ինչ-որ մեկի տեղը չգիտեն, ինչ-որ մարդիկ դուրս են մնացել այդ շրջանակներից, բայց նրանց նկատմամբ օգնություն ցուցաբերվելու է: Փաստը մնում է փաստ, որ լիքը մարդիկ էլ շահարկում են:
Էսօր ես ինտերնետում տեսա՝ բավականին լավ կահավորված բնակարան էին ցույց տալիս՝ տեխնիկայով, ամեն ինչով: Հոսանքազրկել էին, 100 հազարի հոսանքի և գազի պարտք ունեին: Է բա պետք ա հոսանքազրկեին: Եթե հնարավորություն ես ունեցել 100 հազարի հոսանք ու գազ օգտագործել, ապա դու պետք է հնարավորություն ունենայիր նույնիսկ այս դժվար պայմաններում այդ ամենը մարեիր:
Ասում է՝ լվացքս մնացել է լվացքի մեքենայի մեջ, ո՞նց անեմ բա: Է հանի, ձեռքով լվա էսօր էլ, ի՞նչ կլինի: Նմանների ֆոնի վրա հետին պլան են մղվում իսկապես ծանր սոցիալական վիճակում գտնվող մարդիկ», - ասաց պատգամավորը: