28/04/2020 10:15
Արցախում կորոնավիրուսով վարակված 8 հոգուց 5-ն արդեն ապաքինվել է
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ, նոր կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված ևս 10 քաղաքացու փորձանմուշների հետազոտության արդյունքն արդեն ստացվել է՝ բացասական է, ինչը նշանակում է, որ նրանց մոտ նույնպես վարակը չի հաստատվել:
Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 8 դեպք, որից 5-ն արդեն ապաքինվել է:
Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար Արցախի տեղեկատվական շտաբը կոչ է անում հետևել պաշտոնական լրահոսին: