28/04/2020 12:29
Իմ տան գազ ու լույսն անջատած է, տանը մնալու համար սա խնդիր է. Հոսանքից և գազից զրկված քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում (Տեսանյութ)
Եթե չվերադառնաք ձեր ինքնամեկուսացման վայր, մենք հարկադրանքի միջոցներ կձեռնարկենք, կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին ասացին ծառայություն իրականացնող ոստիկանները։
«Սա դիտվում է որպես հավաք», - ասաց ոստիկանը։
Նրան ի պատասխան քաղաքացիներն ասացին, որ չունեն գազ, չունեն հոսանք, զրկված են կրթության հավասար իրավունքից և իրենց ակցիան խաղաղ է։
«Իմ ընտանիքի համար սա խիստ անհրաժեշտություն է, իմ տան գազ ու լույսն անջատած է, տանը մնալու համար սա խնդիր է», - ասաց քաղաքացին։