28/04/2020 19:12
Մինիմում գազ և հոսանք օգտագործածների դեպքում ոչ մի պարագայում անջատումներ չպետք է լինեն. Հովիկ Աղազարյան
Իշխանությունն անելիք ունի, իշխանությունը պետք է հետևի, որ անջատումները լինեն այն շրջանակներում, որտեղ օգտագործվել է շատ գազ և հոսանք, 1in.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Իհարկե, այդ մարդիկ հնարավորություն ունեն մուծելու, իսկ նրանք, ովքեր օգտագործել են մինիմում, նրանց դեպքում ոչ մի պարագայում հոսանքն ու գազը չպետք է անջատվի», - ասաց նա:
Հարցին՝ վերջին երկու ամսում իշխանության վարկանիշն իջե՞լ, թե՞ բարձրացել է, Հովիկ Աղազարյանը նախ դժվարացավ պատասխանել, այնուհետև ասաց.
«Կարծում եմ, որ վարկանիշի անկում չպետք է լինի, որովետև վստահ եմ՝ կառավարության կողմից գործարկված տարբեր ծրագրերը հնարավորություն կտան, որ կորոնավիրուսից հետո հայտնվենք տնտեսության մինչկորոնավիրուսային ժամանակաշրջանում»: