28/04/2020 14:30
Հայաստանի Հանրապետությունը հարուստ երկիր չի, բայց մեր բախտը բերել ա՝ ունենք խնայողություններ․ Մարուքյան (Տեսանյութ)
Մոտ 200 մլրդ դրամը խնայողությունների փողն է, որը պետությունը կարող է ծախսել, մեր ժողովրդին աջակցել, Աժ-ում հայտարարեց ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ քաղաքացիների բախտը կարող ա բերել ա ու կան խնայողություններ՝ կապիտալ շինարարությունները թերակատարվել են երկրում, հարկային լավ տարի ա եղել, մարդիկ շատ մեքենա են ներմուծել, շատ հարկեր են վճարվել, եղել են խնայողություններ։ Էդ խնայողությունների հաշվի վրա պարոն Ջանջուղազյան, որ ասում եք էս պահին կա 385 մլրդ դրամ փող, ճիշտ եք ասում, որ ամբողջությամբ ազատ փող չի, բայց մոտ 200 մլրդ դրամը խնայողությունների փողն է, որը պետությունը կարող է ծախսել, մեր ժողովրդին աջակցել», - ասաց Մարուքյանը։
Վերջինս նշեց, որ իրենց առաջարկը 100 մլրդ դրամը չի գերազանցում։
«Մեր կառավարության սիրելի գործընկերներն ասում են՝ սա պոպուլիզմ է։ Սա պոպուլիզմ կլիներ, եթե քաղաքացիները դրա կարիքը չունենային, մենք ասեինք՝ տվեք, պոպուլիզմ կլիներ, եթե էդ փողը չլիներ, ասեինք՝ տվեք։ Քաղաքացիները հիմա դրա կարիքն ունեն», - ասաց Մարուքյանը։
Պատգամավորն ընդգծեցч առկա խնայողությունները պիտի ուղղվեն կարիքավոր քաղաքացիներին․
«Հայաստանի Հանրապետությունը հարուստ երկիր չի, բայց մեր բախտը բերել ա՝ մենք ունենք խնայողություններ։ Այս խնայողությունները թողել, սպասել, որ սաղ սովի մատնվեն, հետո հանել ծախսել, շատ ուշ ա լինելու։ Իմ կարծիքով, երևի էդ են մտածել։ Պետք ա ժամանակին հանել և ծախսել էդ փողը, սրսկել տնտեսության մեջ։ Սա է միակ ճանապարհը, որ կարող ենք դուրս գալ այս վիճակից»։