28/04/2020 13:30
Մեր նպատակն է, որ կառավարությունում օսլայած «վարատնիկներով» երկու տարի առաջ դրսում պայքարող տղերքը վերադառնան իրականություն. Ակցիայի մասնակից (Տեսանյութ)
Պետությունը պետք է այս արտակարգ իրավիճակում գոնե մարդկանց գազն ու լույսն անջատելու հարցը լուծի, լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացին, ում հոսանքն ու գազն, իր խոսքով, այսօր անջատել են։
«Վարչապետն իր լայվի ընթացքում ասում էր, որ արտակարգ դրության պայմաններում մարդկանց գազն ու լույսը չի անջատվի։ Դա այն մինիմումն ա, որ էս ժողովուրդը պետք է ունենա։ Մենք փող ու աշխատանք չենք ուզում», - ասաց քաղաքացին։
Նա նշեց, թե որպեսզի հետագայում շահարկումներ չլինեն, մեկ անգամ ևս ընդգծում է. իրենց պահանջը հենց դա է կառավարությունից։
«Մեր նպատակն է, որ կառավարությունում օսլայած «վարատնիկներով» երկու տարի առաջ դրսում պայքարող տղերքը վերադառնան իրականություն», - ասաց քաղաքացին։