29/04/2020 23:12
Քրեական գործ է հարուցվելու ծանր մարմնական վնասվածք հասցնելու փաստի առթիվ, փորձելու են կալանավորել Արթուր Դանիելյանին. Փաստաբան
«Քրեական գործը հարուցվելու է ծանր մարմնական վնասվածք (Ալեն Սիմոնյանին) հասցնելու փաստի առթիվ: Քրեական գործը քննվելու է Հատուկ քննչական ծառայության կողմից: Քանի որ այդ հոդվածը՝ 112, նախատեսում է 3-7 տարի ազատազրկում, ապա փորձելու են կալանավորել Արթուրին», - նշել է նա։
«Իմ կարծիքով, այսօրվա Հայաստանում, լրիվ հնարավոր սցենար է: Պահանջում եմ իշխանություններից իրականացնել օբյեկտիվ և թափանցիկ քննություն: Որպես դրա գրավական հրապարակել դեպքի տեսագրությունները, որոնք, ըստ իմ տվյալների, արդեն իսկ առգրավվել են ոստիկանության կողմից», - գրել է Աթանեսյանը։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ Արթուր Դանիելյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ ըննդեմ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի, որի կողմից ենթարկվել է հարձակման և ստացել մարմնական վնասվածքներ։
«Հուսանք, որ կհարուցվի քրեական գործ, կկատարվի օբյեկտիվ քննություն, գլխավոր դատախազը կպահանջի զրկել Ալեն Սիմոնյանին պատգամավորական անձեռնմխելիությունից և նա կենթարկվի քրեական պատասխանատվության», - նշել է փաստաբանը։