29/04/2020 20:37
Հուսանք` գլխավոր դատախազը կպահանջի զրկել Ալեն Սիմոնյանին պատգամավորական անձեռնմխելիությունից, և նա կենթարկվի քրեական պատասխանատվության. փաստաբան (Տեսանյութ)
«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ ըննդեմ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի, որի կողմից ենթարկվել է հարձակման և ստացել մարմնական վնասվածքներ, լրագրողներին ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Հուսանք, որ կհարուցվի քրեական գործ, կկատարվի օբյեկտիվ քննություն, գլխավոր դատախազը կպահանջի զրկել Ալեն Սիմոնյանին պատգամավորական անձեռնմխելիությունից և նա կենթարկվի քրեական պատասխանատվության», - նշեց փաստաբանը։
Նա ասաց, որ Արթուր Դանիելյանն այժմ գնում է տուն։