29/04/2020 11:40
Արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուս, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով․ ԱՆ
Այս պահն արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 30 դեպք, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Նախորդ օրերին արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 65 նոր դեպք, ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակի 1932 դեպք, որոնցից 900-ն` առողջացած, փաստացի բուժվող՝ 1000 պացիենտ, մահ՝ 30:
Նախարարությունը տեղեկացնում է, որ ընդհանուր առմամբ, կատարվել է 20189 թեստավորում: