29/04/2020 17:13
Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը հնարավոր համագործակցության շուրջ քննարկում են ունեցել
Քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում այսօր հանդիպել եմ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ, հայտնել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Կառուցողական քննարկում ենք ծավալել քաղաքական հնարավոր համագործակցության և այդ համատեքստում մեր ծրագրային հիմնադրույթների համադրելիության շուրջ։ Արցախի խաղաղ և կայուն զարգացման գործում երկուստեք կարևորել ենք ներքին միասնականությունն ու առկա մարտահրավերներին համընդհանուր ջանքերով դիմագրավումը։
Պայմանավորվածություն ենք ձեռք բերել առաջիկայում շարունակել խորհրդակցությունները», - նշել է Արայիկ Հարությունյանը։