29/04/2020 19:34
Հայհոյելը հանցանք չէ, իսկ ի պատասխան հարվածներ հասցնելը, որն առաջացրել է մարմնական վնասվածքներ, քրօրենսգրքով նախատեսված արարք է․ Արսեն Բաբայան
Ալեն Սիմոնյանն «Ազատությանը» հայտնել է, թե Արթուր Դանիելյանն իրեն հայհոյել է, որին ի պատասխան սկսվել է ծեծկռտուք, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը:
«Նաև նշել է, որ Արթուր Դանիելյանի հետ եղած երկու անձինք փորձել են դադարեցնել ծեծկռտուքը: Սրան զուգահեռ վնասվել է Արթուր Դանիելյանի քիթը:
Նշեմ, որ հայհոյելը հանցանք չէ, իսկ ի պատասխան հարվածներ հասցնելը, որն առաջացրել է մարմնական վնասվածքներ, քրեական օրենսգրքով նախատեսված արարք է:
Այս պայմաններում Ա.Դանիելյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելը լրջագույն կասկածներ կհարուցի», - գրել է նա: